ԿԻՆ: Հիվանդություններ
«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշ. morevmankan.am
«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշը հանդիպում է արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ժամանակ 1-7% դեպքերում: Այդպես են անվանում ֆոլիկուլներում ձվաբջիջների բացակայությունը: Այն հանդիպում է ինչպես դրդումից հետո, այդպես էլ բնական ցիկլի ժամանակ:
Հանդիպում է համախտանիշի երկու տեսակ.
Իսկական (հանդիպում է հազվադեպ), երբ անհնար է օվուլյացիայի ինդուկցիայից հետո հասուն ձվաբջիջներով ֆոլիկուլներից ձվաբջիջներ անջատել, անգամ ասպիրացիայի օրը՝ խորիոնային հոնադոտրոպինի (ԽՀՏ) նորմալ մակարդակի դեպքում:
Կեղծ (հաճախ է հանդիպում), երբ անհնար է ձվաբջիջներ անջատել ԽՀՏ ցածր մակարդակի (<40 Մ/լ) ժամանակ՝ անփույթ ներդրման կամ ԽՀԳ ցածր բիոհասանելիության պատճառով::
Պատճառները
Հնարավոր պատճառը հորմոնալ դիսբալանսն է կամ ձվարանների աշխատանքի խանգարումը. հորմոնների ցածր մակարդակը կամ ռեցեպտորների ոչ ադեքվատ պատասխանը. ֆոլիկուլը չի հասունանում կամ պունկցիայի ժամանակ լինում է դատարկ:
Ռիսկի խումբը
«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշի ռիսկի գործոնները վաղուց են ուսումնասիրվում: Կա առնվազն երեք գործոն, որոնք նպաստում են այս համախտանիշի առաջացմանը.
Գենետիկ գործոն: Հետազոտություններից մեկի ժամանակ հայտնաբերվել է ձվարանների հորմոնալ ռեցեպտորների աշխատանքը կարգավորող գենի մուտացիա: Դրա արդյունքում ձվարանները չեն արձագանքում հորմոնալ փոփոխություններին և ձվաբջիջը ֆոլիկուլում չի հասունանում: Համախտանիշի պատճառ կարող է լինել նաև քրոմոսոմային մուտացիան:
35 տարեկանն անց կանայք: Խոսքը ձվարանների «ծերացման» մասին է:
Ուղեկցող հիվանդություններ: Առավել հաճախ հանդիպող ռիսկի գործոն է էնդոմետրիոզը:
Ախտորոշումը
Համախտանիշի ախտորոշման համար օգտագործվում է հետևյալ լաբորատոր մեթոդը. դրդման համար դեղորայք ներմուծելուց 36 ժամ անց կնոջ մոտ որոշվում են ԽՀՏ բետա-սուբմիավորները, որոնք նորմայում 110 Մ/մլ են: Եթե արդյունքը ցածր է 10-ից, ապա հավանական է, որ դրդումն անցել է անհաջող, և ֆոլիկուլների պունկցիան անիմաստ է:
Բուժումը
«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշն ընթացիկ ցիկլում բուժել չի կարելի, բայց հնարավոր է այն կանխել հաջորդ դրդման ժամանակ: Արդյունավետ մոտեցումը դեղորայքի փոփոխությունն է, երկու դեղի զուգակցումը կամ դրդման միջոցի ընտրությունը բոլորովին այլ խմբի դեղորայքից: Դեղորայքի հաջորդ ներարկումը կատարվում է առաջինից 36 ժամ անց:
35 տարեկանն անց կանանց համար կանխարգելման մեթոդ է բուֆերային լուծույթով ֆոլիկուլների լվացումը: Լուծույթը ներմուծվում է ձվարանների մեջ` ներարկման ասեղի օգնությամբ: Մեթոդը նվազեցնում է համախտանիշի առաջացման հավանականությունը:
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն